AM
7 Փետրվար 2019 - 12:07 AMT

Խոսնակ. Տրանսպորտի և կապի նախարարը հրաժարական չի տվել

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հրաժարական չի տվել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Առաքելյանն՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին:

Նա նշել է, որ տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

«Հարգելի՛ լրագրողներ, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հրաժարականի մասին տարածված լուրը չի համապատասխանում իրականությանը»,-ասվում է գրառման մեջ: