AM
12 Փետրվար 2019 - 14:17 AMT

ԿԳ նախարարը՝ հեղափոխության թեմայով շարադրության մասին. Պետք է բացառվի

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ բացասական վերաբերմունք ունի դպրոցական օլիմպիադայում Թավշյա հեղափոխության թեմայով շարադրություն ներառելու դեպքին:

«Նման երևույթները միանշանակ պետք է բացառվեն։ Լսել եմ, գիտեմ այդ մասին, նախարարությունն այդ փուլի կազմակերպման համար գործառույթ չի ունեցել։ Ամեն ինչ կանենք, որ ապագայում այդ հաճոյանալու մշակույթը հնարավորինս արմատախիլ անենք դպրոցից», – ասել է նախարարը։

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ 8-րդ դասարանի հայոց լեզվի համաքաղաքային օլիմպիադայի ժամանակ երեխաներին հանձնարարվել է Թավշյա հեղափոխության թեմայով շարադրություն գրել։