AM
15 Փետրվար 2019 - 11:36 AMT

Շինթույլտվություն ստանալու համար ստորգետնյա կայանատեղին պարտադիր պայման կլինի

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ այսուհետ ցանկացած շենքի շինարարական թույլտվության համար ստորգետնյա կայանատեղի նախատեսելը պարտադիր է:

Նա նաև ստորգետնյա կայանատեղիներ կառուցելու համար գործակցության հրավեր է արել գործարարներին:

«Ստորգետնյա կայանատեղիներ կառուցելու համար հրավիրում ենք բոլոր գործարարներին, բոլոր շինարարներին և կանաչ լույս ենք տալիս», – ասել է քաղաքապետը: