Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի ղեկավար է ընտրվել անկուսակցական Նիկոլա Խաչատրյանը՝ ստանալով 561 քվե, հայտնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Համայնքապետի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Կարեն Սիմոնյանը ստացել է 469 քվե՝ պարտվելով համայնքապետի ընտրություններում:
ՀՀ մի շարք բնակավայրերում ՏԻՄ արտահերթ ընտրություններ են անցկացվել:





