AM
22 Փետրվար 2019 - 14:42 AMT

Դպրոցական պայուսակները 2 անգամ ավելի կթեթևանան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դպրոցական պայուսակները երկու անգամ ավելի թեթև կլինեն. դասագրքերը կլինեն երկհատոր:

«Քննարկումներից հետո որոշեցինք, որ նոր դասագրքերը լինելու են երկհատոր, ինչը հնարավորություն կտա մոտ երկու անգամ թեթևացնել դպրոցական պայուսակները երեխաների համար: Մեր երեխաների առողջությունը կարևոր է մեզ համար», – գրել է նախարարը:

Նա նաև ընդգծել է, որ դասագրքերի այս փոփոխությունը ծնողների համար լրացուցիչ ֆինանսական բեռ չի ստեղծի: