ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 27-ին ելույթ է ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովում:
Նա իր ելույթում նշել է, որ կանի հնարավոր ամեն բան անմիջական և անկեղծ երկխոսության միջոցով միջխորհրդարանական գործակցության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:
«Անկեղծ, գործընկերային երկխոսությունն հատկապես կարևորություն է ստանում այն պայմաններում, երբ, իրենց լոբբիստական շահերից ելնելով, մեր երկրների լրատվական դաշտում կասկածելի մանիպուլյացիաների միջոցով, որոշ շրջանակներ և երրորդ երկրներ փորձ են անում Հայաստանում տեղի ունեցող գործընթացները խեղաթյուրված ներկայացնել, չհասկացվածություն և անորոշություն առաջացնելով և թուլացնելով մեր ընդհանուր դիրքորոշումը միջազգային հարթակում, մեր պետություններն ավելի խոցելի դարձնելով արտաքին մարտահրավերների հանդեպ»,- ասել է Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ «հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրել հնարավոր չէ»:
Նա ընդգծել է, որ նման փորձերը դատապարտված են ձախողման, քանի որ երկու ժողովրդի ու երկրի միջև մտերմությունն ավելի բարձր է, քան որոշ շրջանակների և երկրների կարճաժամկետ շահերը։
Ընթերցեք նաև՝ «Միրզոյան. Ռուս պատգամավորների մասնակցությունը Բաքվի հակահայ միջոցառմանը տարակուսելի է»:





