AM
28 Փետրվար 2019 - 08:32 AMT

The Keys Aficionado’s Private Club-ը՝ բարձրորակ խմիչք ու կենդանի ջազ-կատարումներ վայելելու վայր

The Alexander հյուրանոցի -2 հարկում նոր վայր կա, որտեղ կարելի է ոչ միայն հաճելի ժամանակ անցկացնել, այլև բարձրորակ խմիչք և կենդանի կատարումներով ջազ վայելել: Խոսքը The Keys Aficionado’s Private Club-ի մասին է, որի դռները բաց են երկուշաբթիից բացի շաբաթվա մյուս օրերին՝ ժամը 18:00-ից մինչև կեսգիշեր:

Ակումբը երկու սրահ ունի. մեկը նախատեսված է ծխողների, մյուսը՝ չծխողների համար:

Հատուկ ձևավորված բարում և գինու ապակեպատ մառանում ներկայացված բարձրորակ խմիչքից բացի, հյուրերը կարող են վայելել նաև տարբեր երկրներից բերված բարձրակարգ սիգարներ:

Ի դեպ, կանանց միամսյակին ընդառաջ, մարտի 9-ին ակումբը կհյուրընկալի Արտո Թունջբոյաջյանին: Բոլոր ջազ-երեկոներին մուտքն ազատ է:

Բացի այդ, յուրաքանչյուր ուրբաթ և շաբաթ՝ ժամը 21:00-ից սկսած, ակումբի բոլոր հյուրերին ջազ երաժշտություն է սպասվում: Ակումբում ելույթ են ունենում, մասնավորապես, ջազ-բենդեր և տարբեր երգիչներ, որոնց թվում են Chigapo-ն, Կարինա Առուստամյանը, Քրիստինա Մանգասարյանը, Arpi and Hayway բենդը, Kristina and The Band-ը և ոչ միայն:

The Keys Aficionado’s Private Club-ը ըստ հյուրերի ցանկության տրամադրում է բարի մոտ տեղակայված անձնական պահարանների բանալի, որտեղ հյուրերը կարող են պահել իրենց կողմից գնված կամ նվեր ստացած անհատական խմիչքները: