AM
28 Փետրվար 2019 - 09:26 AMT

Ռեկտորի պաշտոնավարման հարցով ԵՊՀ հոգաբարձունների նիստը հետաձգվել է

ԵՊՀ հոգաբարձունների խորհրդի նիստի օրակարգը չի հաստատվել, նիստը հետաձգվել է:

Հգաբարձուների խորհրդի նիստի օրակարգում մեկ հարց էր` Երևանի պետական համալսարան հիմնադրամի կառավարիչ-ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների դադարեցումը:

Նիստի ընթացքում միջադեպեր են գրանցվել:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում «Ի պաշտպանություն ռեկտոր Արամ Սիմոնյանի» ակցիաների կազմակերպիչ Նարեկ Մալյանը երեխաների քաղցկեղի բուժման հարցերով զբաղվող հիմնադրամի համար հավաքած մետաղադրամներով լի արկղը դատարկել է նիստը նախագահող Գևորգ Մուրադյանի առաջ:

Ավելի վաղ՝ Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ, ևս մեկ միջադեպ է գրանցվել. Վահան Արսենյան անունով ներկայացած մի մարդ պնդել է, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իրեն «ոտքի վրա 30 մլն դրամի գցել է»:

Ընթերցեք նաև.ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներ. Առաջնորդվելու ենք բուհական ինքնավարության սկզբունքով