AM
4 Մարտ 2019 - 07:26 AMT

Վարչապետը` Մալյանի հետ կապված միջադեպի մասին. «Բռնության որևէ փորձ պետք է արժանանա կոշտ հակազդեցության»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Ես համալսարանական եմ» նախաձեռնության համակարգող Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների մասնակցությամբմիջադեպին:

«Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որևէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության: Բոլոր նրանք ովքեր Նոր Հայաստանում գործում են բռնության, ստի, կեղծիքի տարածման տրամաբանությամբ՝ գործում են ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ ժողովրդի», – ասել է վարչապետը:

Մարտի լույս 4-ի գիշերը «Ես համալսարանական եմ» նախաձեռնության համակարգող Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում պնդել է, որ ենթարկվել է հարձակման. ըստ վերջինիս՝ հարձակվողները «Ռեստարտ» նախաձեռնության անդամներից են եղել: