AM
4 Մարտ 2019 - 10:50 AMT

Աշոտյանն առաջարկում է Տեր-Պետրոսյանի հրաժարականի օրը Արցախի փրկության օր սահմանել

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն, անդրադառնալով ապրիլի 23-ը «Քաղաքացու օր» հռչակելու մասին շրջանառվող լուրերին,, հայտարարել է, որ այդ ամենը ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ:

«Ես էլ առաջարկում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի օրը Արցախի փրկության օր սահմանել։ Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս հասարակական, քաղաքական մտքի սնանկությունը, երբ դիսկուրսներն իջել են «պլինտուզի» մակարդակի», – ասել է Աշոտյանը, հայտնում է Aysor.am-ը։

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ կառավարությունը մտադիր է ապրիլի 23-ը «Քաղաքացու օր» հռչակել։ 2018 թվականի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել։