«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նարիա Զոհրաբյանը ՀՀ պետական կառավարման ապարատից 10,000 աշխատակից կրճատելու մասին գրությունը մտահոգիչ է համարում։
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա ասել է. «Անհասկանալի է, թե 10 հազար պետական աշխատողների կրճատումը ինչպես կարող է նպաստել Հայաստանի Հանրապետության շահին»,-հայտնում է Panorama.am-ը։
«10 հազար աշխատողը նշանակում է 10 հազար ընտանիք, այդքան մարդու կրճատումը անհասկանալի է՝ ինչպես է նպաստելու ՀՀ շահին։ Ես սա մտահոգիչ եմ համարում և վաղը Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անպայման հարցը բարձրացնելու եմ, գուցե մեր նախարարները ու փոխվարչապետը կունենան իրենց Հայաստանի շահ և գործազրկություն ուղիղ կապի բացատրությունը»,-ասել է պատգամավորը։
Մարտի 4-ին ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հրապարակել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված գրությունը, որով ներկայացվում է պետական ծառայողների օպիտիմալացման ընթացիկ վիճակը։





