AM
7 Մարտ 2019 - 06:59 AMT

Ամերիաբանկի հետ գործակցության արդյունքում «Շենգավիթ» ԲԿ-ն նոր սերնդի բժշկական սարքավորումներ ունի

«Շենգավիթ» բժշկական կենտրոնը Ամերիաբանկի հետ գործակցության արդյունքում համալրվել է ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր կառավարման համակարգով, նոր սերնդի բժշկական սարքավորումներով, ժամանակակից վիրասրահներով, հարմարավետ հիվանդասենյակներով:

Կենտրոնը քաղաքացիներին մատուցում է բարձրորակ ծառայություններ՝ ապահովելով հետազոտությունների, միջամտությունների, վիրահատությունների ամբողջ ծավալը:

Կենտրոնի ղեկավարությունը հայտնել է, որ օրեցօր ավելանում է ոչ միայն հայ, այլ նաև օտարերկրացի պացիենտների հոսքը: