AM
14 Մարտ 2019 - 07:36 AMT

Լոռու մարզպետարանի նախկին աշխատողը կեղծել է Ապրիլյանում զոհվածի հարազատի ստորագրությունն ու քիչ գումար տվել

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վերջերս դիմել է մարզային դատախազություն նախկին մարզային իշխանության կողմից «մարզպետի ֆոնդից սոցիալական աջակցություն ստացած անձանց ցուցակները» ուսումնասիրելու խնդրանքով:

«Նախկին իշխանության ներկայացուցիչները, պարզվում է, Ապրիլյան պատերազմում զոհվածի ընտանիքին ըստ փաստաթղթի տրամադրել են 50,000 դրամ, իրականում, սակայն, հատկացվել է 30,000, ստորագրվել 50,000 դրամի դիմաց՝ կեղծելով զոհվածի հարազատի ստորագրությունը», – հայտնել է մարզպետը:

Հարուցվել է քրեական գործ։

Նախորդ տարիներին Լոռու մարզպետի ֆոնդից սոցիալական աջակցություն ստացածների ցուցակների ուսումնասիրությունը շարունակվում է: