Մաշտոցի պողոտան արգելափակած Օպերայի հարակից տարածքի սրճարանների 16 աշխատակից բերվել է Կենտրոնի բաժին: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնեցին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կկազմվի արձանագրություն, որից հետո նրանք բաց կթողնվեն:
Օպերայի հարակից տարածքների ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցներն արգելափակել էին Մաշտոցի պողոտան: Ոստիկաններն ազատել են պողոտան ցուցարաներից:





