AM
14 Մարտ 2019 - 10:50 AMT

Կենտրոնի թաղապետը՝ սրճարանների աշխատողներին. Երևանն արդեն տեր ունի, համակերպվեք

Կենտրոն վարչական շրջանի թաղապետ Վիկտոր Մնացականյանը, դիմելով Oպերայի շենքին հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքող աշխատակիցներին, հորդորել է «համակերպվել, քանի որ Երևանն արդեն տեր ունի»:

Մնացականյանը նշել է նաև, որ քաղաքապետարանը որևէ մեկի տունը չի քանդում, պարզապես վերադարձնում է Երևանին ու երևանցիներին այն, ինչ ժամանակին խլել են իրենցից:

Օպերայի հարակից տարածքների ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցներն արգելափակել էին Մաշտոցի պողոտան: Ոստիկաններն ազատել են պողոտան ցուցարաներից:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարության ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ շնորհակալություն հայտնելով երևանցիներին Օպերայի հարակից տարածքների սրճարանների ապամոնտաժման գործընթացին: