AM
16 Մարտ 2019 - 10:06 AMT

Վարչապետը չհայտարարված այցով մարզերում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհայտարարված այց է իրականացնում Երևանից դուրս: Այդ մասին նա հայտնել էր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

«Որոշել եմ առանց նախապատրաստության մարզերից մեկի գյուղերից մեկն այցելել։ Տեղյակ չեմ պահել նույնիսկ մարզպետին, բնականաբար, գյուղացիներն էլ չգիտեն՚,-ասել է նա:

Վարչապետը հավելել է, որ այցի նպատակը մարդկանց հետ շփվելն է առանց նախապես կազմակերպված միջոցառումների։

«Ուզում եմ տեսնեմ՝ ինչ հարցեր ունեն, կառավարությունն ինչ պետք է անի»,-ասել է ՀՀ վարչապետը։