AM
19 Մարտ 2019 - 11:43 AMT

Փաշինյանը՝ ԼՂ խնդրի մասին. Հակասական տվյալներ կան՝ ինչ է եղել Կազանում, Վիեննայում, Քի Վեսթում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախյան հակամարտության կարգավորման սկզբունքների պարզաբանմանը:

«Մենք ունենք այդ սկզբունքների և տարրերի տասնյակ մեկնաբանություններ: Ուզում ենք միասին հասկանալ՝ ինչ կարող են նշանակել դրանք գործնականում: Ես նոր մարդ եմ բանակցություններում, ուզում եմ հասկանալ՝ ով է ճիշտ, ով՝ սխալ», – ասել է վարչապետը:

Փաշինյանը հայտնել է նաև, որ վարչապետ ընտրվելիս հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին՝ բանակցային գործընթացի սկզբունքների վերաբերյալ մի շարք պարզաբանումներ ստանալու ակնկալիքով:

«Այնքան հակասական տվյալներ կան, թե ինչ է տեղի ունեցել Կազանում, Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Քի Վեսթում», – ասել է վարչապետը:

Ավելի վաղ Արցախի և ՀՀ անվտանգության խորհդի նիստում ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ Արցախյան հակամարտության բանակցային գործընթացի երեք սկզբունքն ու վեց տարրը պարզաբանման կարիք ունեն: