AM
20 Մարտ 2019 - 07:48 AMT

Պապիկյան. ԱԳԼՃԿ-ների հասարակական զուգարանները վերանորոգվում են

Նախարարությունը համակարգում է ԱԳԼՃԿ-ներում հասարակական զուգարանների բարվոք վիճակի բերելու խնդիրը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։

Պապիկյանի խոսքով՝ հիմա դրանց վերանորոգման աշխատանքներ են կատարվում, հայտնում է Aysor.am-ը:

«Սա զբոսաշրջության, և ընդհանրապես, զբոսաշրջիկի աչքերով մեր երկրի մասին կարծիք կազմելու համար էական նշանակություն ունի, որովհետև 99 տոկոսով սրանք գտնվում են ոչ բարվոք վիճակում` չնայած տնտեսվարողները պարտավոր են ունենալ բարվոք վիճակում գտնվող սանհանգույցներ», – ասել է նախարարը։