Ազգային ժողովում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հեղափոխություն է տեղի ունեցել, բայց ի հեճուկս շատերի կառավարությանը հաջողվել է ոչ միայն կայունություն պահպանել, այլև խուսափել տնտեսական ռեցեսիոն գործընթացներից:
Արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հայտարարությանը, որ 10 ամիս է անցել, բայց կառավարությունը էական քայլեր չեն կատարել՝ Փաշինյանն ասել է, որ նույնիսկ «հարսանիքը պլանավորելու համար 10 ամիսը քիչ է լինում»:
Նա հավելել է, որ 2018-ին տեղի է ունեցել վարչապետի 5 ընտրություն, քաղաքապետի ընտրություններ: «Կառավարությունը կարողացել է ապահովել տնտեսական աճ, ինչպես նաև երրորդ հանրապետության պատմության մեջ ամենաազատ, ամենաարդար ընտրությունները»,-ասել է նա:





