AM
29 Մարտ 2019 - 12:53 AMT

Փաշինյան-Ալիև առանձնազրույցն ավարտվել է

Վիեննայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առանձնազրույցն ավարտվել է, հայտնել է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Առանձնազրույցը տևել է ավելի քան երկու ժամ:

Կողմերի միջև հանդիպումը շարունակվում է արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։

Ավելի վաղ Վիեննայում մեկնարկել է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը, որին ներկա էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, ինչպես նաև նաև երկու երկրի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը։