AM
5 Ապրիլ 2019 - 14:39 AMT

Արդարադատության փոխնախարարներ են նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել Արդարադատության նախարարի տեղակալներ նշանակելու մասին:

Վարչապետի որոշմամբ՝ Արտակ Ասատրյանը նշանակվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտակ Ասատրյանին նշանակել արդարադատության նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով նրան արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից», – մանսավորապես ասված է որոշման տեքստում:

Արդարադատության նախարարի տեղակալներ են նշանակվել Տիգրան Խաչիկյանը և Աննա Վարդապետյանը: