ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանն ընտրվել է «Երկրապահ կամավորականների միության» վարչության նախագահ:
ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարը տեղի է ունեցել ապրիլի 7-ին: Սասուն Միքայելյանն ընտրվել է միաձայն:
Համագումարում որոշվել է նաև զգալիորեն կրճատել վարչության կազմը՝ 186 անդամի փոխարեն կլինի 25:
Սասուն Միքայելյանը նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահն է: Այդ պաշտոնում նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է մայիսին:Սասուն Միքայելյանը հայտարարել է, որ կհրաժարվի այդ պաշտոնից:





