AM
9 Ապրիլ 2019 - 09:27 AMT

Լիլիա Շուշանյանը՝ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար

Լիլիա Շուշանյանը նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Լիլիա Շուշանյանը նախկինում աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմում՝ լինելով «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի ղեկավարը: 2018 հունվարից աշխատում էր ՀՀ վարչապետի աշխատակազմում: