AM
10 Ապրիլ 2019 - 11:13 AMT

Հանրապետական և դեմոկրատ կոնգրեսականները Ցեղասպանության ճանաչման բանաձև են համահեղինակել

Ապրիլի 8-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում շրջանառության մեջ է դրվել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև, որը համահեղինակել են դեմոկրատական կոնգրեսական Ադամ Շիֆն ու հանրապետական կոնգրեսական Գուս Բիլիրակիսը, հայտնել է «Ամերիկայի ձայնը»:

Նախագիծն արդեն արժանացել է յոթ տասնյակից ավելի կոնգրեսականի աջակցության:

Ամերիկայի Հայ դատի գրասենյակի հաղորդմամբ, Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև է ներկայացվել նաև Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում: Դրա համահեղինակներն են ազդեցիկ դեմոկրատական սենատոր Բոբ Մենենդեզը և հանրապետական սենատոր Թեդ Քրուզը:

ԱՄՆ-ի Կոնգրեսը 1975 և 1984 թվականներին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր: 1981 թվականին իր ուղերձում Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր նաև ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը: