AM
16 Ապրիլ 2019 - 14:28 AMT

Գոռ Հովհաննիսյանը չի ընտրվել ՍԴ դատավոր

Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկության արդյունքում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը չի ընտրվել այդ պաշտոնում:

Թեկնածուի օգտին քվեարկել է 24 պատգամավոր, դեմ է եղել 75-ը։

Քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր։