Ապրիլի 17-ին՝ ժամը 11:10-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Մարտունի քաղաքներում, Սյունիքի մարզի «Սիսիան-Զանգեր» հատվածում և «Մեղրու սար» կոչվող տարածքում տեղում է ձյուն, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:





