AM
17 Ապրիլ 2019 - 08:25 AMT

Օղակաձև այգում շինություն է ապամոնտաժվում

Օղակաձև այգում շինություն է ապամոնտաժվում: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել:

«Հերթական կանաչ տարածքը վերադարձվում է համայնքին», – գրել է նա:

Ավելի վաղ քաղաքապետարանն ապամոնտաժել է Օպերայի շենքին հարակից տարածքի սրճարանները, սկսվել են տարածքի կանաչապատման աշխատանքները: