AM
17 Ապրիլ 2019 - 14:32 AMT

Խորենացու փողոցի ինքնակամ տաղավարը քանդվել է

Երևանի Խորենացու փողոցի 9 հասցեում մայթին կառուցված տաղավարն ապամոնտաժվում է: Այս մասին հայտնել է քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Համայնքային սեփականության հողամասի վրա, իրավական կարգավիճակ չունեցող, ինքնակամ կառուցված տաղավարը փաստացի օգտագործվում էր «Լիլիա» արտադրական կորպորատիվի կողմից:

Քանդումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի և տեղի համատիրության ուժերով: Մայթային հատվածը կվերականգնվի և կհանձնվի քաղաքացիների տնօրինմանը:

Ավելի վաղ Օղակաձև այգում շինություն է ապամոնտաժվել: