AM
19 Ապրիլ 2019 - 06:29 AMT

Ապարանում բուք է, Քաջարանում և «Մեղրու սարի» հատվածում՝ մառախուղ

Ապրիլի 19-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում ձյուն է և բուք, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում, Կարմրաքար գյուղում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: