AM
24 Ապրիլ 2019 - 12:18 AMT

Լարված իրավիճակ Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ. Հայերը ցույց են անում, թուրքերը՝ տոնում երեխայի օրը

Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև իրավիճակը լարված է։ Մի կողմից վիրահայերը ապրիլքսանչորսյան «Պահանջում և հատուցում» խորագրով բողոքի ցույց են անցկացնում, մյուս կողմից դեսպանատունը տոնական միջոցառմամբ նշում է երեխաների օրը: Հնչում են մանկական երգեր, Աթաթուրքի նկարներով ցուցահանդես է, հայտնում է Aliq.ge-ն:

Վերոնշյալի պատճառով, դեսպանատան դիմացի տարածքը բաժանվել է երեք մասի՝ մի մասում տոնական միջոցառումն ու ցուցահանդեսն է, մեջտեղի մասում իրավապահներն են, իսկ մյուս կողմում հայ համայնքի ներկայացուցիչներն են, որոնց համար նույնիսկ բավական տեղ չկա: