AM
1 Մայիս 2019 - 09:06 AMT

Վիրավորված զինծառայողի վիրահատությունը հաջող է անցել

Ապրիլի 30-ին Տավուշում վիրավորված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանի վիրահատությունն անցել է բարեհաջող։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Նրա վիճակը կայուն է, դրական դինամիկայով»,-ասվում է գրառման մեջ։

Ապրիլի 30-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային բեկորային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանը:Կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով:Կատարվում է նախաքննություն: