AM
1 Մայիս 2019 - 09:33 AMT

«Վաֆլենման» գծանշումների վրա խախտում անողները կտուգանվեն 5000 դրամով

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը փոփոխություններ է իրականացրել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և 2019 թվականի մայիսի 5-ից սկսած Երևան քաղաքի բոլոր խնդրահարույց խաչմերուկներում խաչաձև գծանշումներ կարվեն:Այդ մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը:

Նա հայտնել է, որ մայիսի 5-ից վարորդները կսկսեն տուգանվել այդ գծանմուշների վրա խախտում կատարելու համար՝ 5000 դրամի չափով, հայտնում է «Հայկական ժամանակը»:

«Երբ մենք խաչմերուկներում «վաֆլենման» գծանշումներ արեցինք, հայտարարություն էինք տարածել, որ այդ ամենը փորձնական է, որպեսզի մեր վարորդները սովորեն դրանց: Այսօր արդեն հայտնում ենք, որ մայիսի 5-ից նորից խնդրահարույց խաչմերուկներում կարվեն գծանշումները, կտեղադրվեն ճանապարհային նշաններ»,- նշել է Կարապետյանը: