AM
3 Մայիս 2019 - 10:54 AMT

Անգլիական այգում տեղադրվել է «Ջրավաճառ տղայի» արձանը

Երևանի քաղաքապետարանի և Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ երևանցիների սիրելի«Ջրավաճառ տղայի» արձանը տեղադրվել է Անգլիական այգում` Պեպոյի արձանի հարևանությամբ:

Պեպոյի արձանի հետ այն միասնական անսամբլ է կազմում: Արձանը, կարելի է ասել, վերադարձվել է իր պատմական տեղը, քանի որ, ըստ պետարխիվների, այն ի սկզբանե տեղադրված է եղել հենց այդ այգում:

Բացի այդ, տեղադրումից առաջ արձանը ռեստավրացվել է: