AM
6 Մայիս 2019 - 10:30 AMT

Բաթոյան. Ավանդների տարիքային շեմն իջեցնելու և ժառանգներին փոխհատուցելու հարցը քննարկվում է

Ավանդների տարիքային շեմը իջեցնելու և ժառանգներին փոխհատուցելու հարցը քննարկվում է, բայց դեռ որոշում չկա կայացված: Այս մասին հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Առաջարկներ միշտ եղել են՝ ժառանգների հետ կապված, բայց մենք ավելի պիտի կարևորենք տարիքային շեմն իջեցնելու հարցը, քան ժառանգներին փոխհատուցելու հարցը»,-նկատել է Բաթոյանը, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Քաղաքացիները բազմիցս բողոքել են՝ նշելով, որ Խնայբանկի ավանդների տարիքային շեմը շատ բարձր է, և մարդիկ մահանում են՝ չհասցնելով ստանալ իրենց ավանդները:

2019-ի հունվարի 24-ի կառավարության որոշման համաձայն՝ Հայաստանը կշարունակի փոխհատուցել խորհրդային Խնայբանկի ավանդները։ Հայաստանում խորհրդային ավանդների փոխհատուցում կստանան մինչև 1935 թվականը ծնված անձինք։ Հերթին սպասողները նախկինի նման հերթի մեջ կմտնեն 85 տարեկանից ոչ շուտ: Ով չի հասցրել մինչև 85 տարեկան, փոխհատուցում չի ստանա, նրանց ժառանգները` նույնպես։ Ժառանգները փող կստանան միայն մի դեպքում, եթե ավանդատուին արդեն ներառել են այդ ամսվա ցուցակների մեջ, բայց չեն հասցրել վճարել: