AM
8 Մայիս 2019 - 08:28 AMT

Փաշինյանը չի պատրաստվում իր քննադատների «դեմն առնել»

ՀՀ քաղաքացիները կարող են արտահայտել իրենց կարծիքը, և դա ժողովրդավարության ամենակարևոր կոմպենտնտն է։ Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է իր պաշտոնավարման 1 տարվան նվիրված մամուլի ասուլիսում՝ պատասխանելով իր հասցեին քննադատության վերաբերյալ ու դրա դեմ, ադ թվում՝ հակաքարոզչությանն ուղղվող ֆինանսական միջոցների դեմ, պայքարելու հավանականության վերաբերյալ հարցին ։

«Շատ լավ է, որ այդ քննադատությունը կա․․․ եթե քաղաքացին ինձ իր դիրքորոշմամբ չի պաշտպանելու այդ քննադատությունից, ե՞ս ինչի պաշտպանվեմ», – ասել է նա։

«Ֆինանսական միջոցներն էլ՝ ծախսում են, թող ծախսեն։ Գիծ կա՝ ատելության, բռնության քարոզ և այլն», – նշել է վարչապետը։ Միաժամանակ Փաշինյանն ասել է, որ իշխանությունը չի թողնելու անարձագանք ոչ մի լուր ու ոչ մի բամբասանք։