AM
10 Մայիս 2019 - 06:11 AMT

ՀՀ վարչապետ․ Եթե փորձեն Արցախը հակահեղափոխության օջախ դարձնել, ԼՂ ժողովուրդն այն հեղափոխության օջախ կդարձնի

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախը հակահեղափոխության օջախի վերածելու մասին խոսակցություններին:

«Մամուլում շատ է գրվում, թե ոմանք փորձում են Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ: Արցախյան վերջին այցից կիսեմ տպավորություններս. եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ», – գրել է վարչապետը ֆեյսբուքյան իր էջում:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին այցելել է Արցախի Հանրապետություն, որտեղ մասնակցել է եռատոնին` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին: