ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել, որ պատվաստումների ծածկույթի նվազումն անխուսափելիորեն դառնալու է համաճարակների պատճառ:
Նախարարն արձանագրել է, որ որոշ պատվաստումների մասով, օրինակ` կարմրուկի դեմ ծածկույթը նվազել է 90%-ից, մինչդեռ դա պետք է պահպանվի 95%-ի սահմանում:
Թորոսյանը շեշտել է՝ այս իրավիճակն ահազանգ է առողջապահական գերատեսչության համար:
«Աշխարհը գնում է հիվանդությունների վերացման ճանապարհով, մենք էլ պետք է գնանք այդ ուղղությամբ: Օրինակ նույն պոլիոմելիտը վերացման եզրին է պատվաստումների շնորհիվ, ու եթե հանկարծ հակառակ տենդենցը սկսվի, մենք էլի ունենալու ենք բազմաթիվ մահացած և հաշմանդամ երեխաներ»,- ասել է Արսեն Թորոսյանը:
Ընթերցեք նաև՝ «Թորոսյան. Հակապատվաստումային քարոզչությունը կարող է քրեականացվել»:





