AM
13 Մայիս 2019 - 10:33 AMT

Միջադեպ՝ Քոչարյանի աջակիցների և Գասպարիի միջև. Պաստառ են պատռել

Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հարվածել են դատարանի մուտքի մոտ ընդդեմ Քոչարյանի ակցիա իրականացնող ակտիվիստ Վարդգես Գասպարիին, պատռել նրա պաստառը:

Նրանք պահանջել են նաև դուրս բերել Գասպարիին դատարանի տարածքից:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, Գասպարին նշել է, որ Քոչարյանի աջակիցներից մեկը շշով հարվածել է իր դեմքին:

Ավելի վաղ մեկնարկել է Մարտի 1-ի գործով դատական առաջին նիստը, որին ներկա է գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: