Ընթացիկ տարի բացառիկ բարենպաստ տարի է: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ հավելելով, որ ցրտահարություն չեղավ, ջրային ռեսուրսներով ապահոված ենք:
«Չնայած մայիսը համարվում է ամենակարկտավտանգ ամիսը, բայց դեռևս ոչ մի կարկտաբեր ամպ Հայաստանի սահմաններին չի մոտեցել»,-ասվում է գրառման մեջ։
Հանրապետության տարածքում`մայիսի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 14-17-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Երևանում՝ մայիսի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:





