AM
14 Մայիս 2019 - 12:19 AMT

ԱԻՆ. Կառավարության շենքում պայթուցիկ չկար

Կառավարության շենքում տեղազննմանն արդյունքումպայթուցիկ չի հայտնաբերվել:

Մայիսի 14-ին, ժամը 14:18-ին 911 ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված:

Դեպքի վայր մեկնած ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը տարհանել էին աշխատակիցներին։