AM
20 Մայիս 2019 - 09:23 AMT

Գագիկ Հարությունյանին չեն թույլատրում դուրս գալ դատարանի շենքից

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին չեն թույլատրում դուրս գալ դատարանի շենքից։ Այս մասին ասել է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Գագիկ Հարությունյանը պետք է մասնակցեր Կառավարությունում այս պահին անցկացվող խորհրդակցությանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 19-ի կոչին արձագանքելով՝ քաղաքացիները փակել են ՀՀ բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը: