AM
20 Մայիս 2019 - 12:04 AMT

Բակո Սահակյանը կհանդիպի «Իմ քայլի» պատգամավորներին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ մայիսի 20-ի երեկոյան տեղի կունենա հանդիպում խմբակցության և Լեռնային Ղարաբաղի ղեկավար Բակո Սահակյանի միջև, հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը:

Ավելի վաղ Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 18-ին դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել:

Պաշտոնաթող նախագահի համար երաշխավորագիր էին ներկայացրել Լեռնային Ղարաբաղի գործող նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը՝ վճարելով 1 միլիոն դրամ։