AM
22 Մայիս 2019 - 08:52 AMT

43 մլն դրամի օգնություն ռազմական երկու համալսարանին՝ Միքայել Վարդանյանից

Բարերար Միքայել Վարդանյանը 43 մլն դրամի մարզասարքեր է նվիրել ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարաններին:

Ըստ բարերարի՝ ռազմական համալսարանների ուսանողների ֆիզիկական պատրաստվածությունը խիստ կարևոր է: Առանց ժամանակակից մարզասարքերի հնարավոր չէր ապահովել նրանց ֆիզիկական պատրաստվածության անհրաժեշտ մակարդակը: