AM
24 Մայիս 2019 - 09:06 AMT

Բակո Սահակայնն ու ՍԴ նախագահը քննարկել են գործակցությունը դատական ոլորտում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը քննարկվել են դատական ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցեր, հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը: