AM
31 Մայիս 2019 - 06:36 AMT

Նարինե Թուխիկյանը հրաժարվում է ԱԺ մանդատից

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) դիմում է ներկայացրել ԱԺ նախագահությանը մանդատից հրաժավելու մասին:

Եթե նա մեկշաբաթյա ժամկետում հետ չվերցնի դիմումը, ապա կհամարվի, որ պատգամավորը վայր է դրել մանդատը: Այդ մասին ԱԺ նիստում հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Նախկինում Նարինե Թուխիկյանը զբաղեցնում էր Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի պաշտոնը: