AM
31 Մայիս 2019 - 09:35 AMT

Հունիսի 1-ին Բաղրամյան պողոտան երկկողմանի փակ կլինի

Մայիսի 31-ին, ժամը 22.00-ից մինչև հունիսի 1-ը, ժամը 24.00-ն երկկողմանի փակ է լինելու Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան պողոտա – Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ:

Դա արվում է Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ կայանալիք միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով, հայտնում է ոստիկանությունը:

Բացի այդ, մայիսի 31-ին, ժամը 20.00-ից արգելվելու է կայանումը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկից մինչև Սահմանադրական դատարանի շենք: