AM
3 Հունիս 2019 - 06:18 AMT

Հունիսի 5-6-ին Երևանում աննախադեպ շոգ է լինելու՝ +38-39

Հունիսի 5-6-ին Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +38․․․+39 աստիճանի։ Այս մասին հայտնել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում:

«Մեր ամբողջ օդերևութաբանական պատմության ընթացքում, հունիսի առաջին տասնօրյակում Արարատյան դաշտում և Երևանում նման ջերմաստիճան երբևիցե չի գրանցվել»,-ասվում է գրառման մեջ։