AM
3 Հունիս 2019 - 06:22 AMT

ՀՀ-Հունաստան-Կիպրոս եռակողմ խորհրդակցություն կանցկացվի

Հունիսի 3- 4-ն ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս՝ մասնակցելու ԱԳ նախարարների մակարդակով Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ խորհրդակցությանը:

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ նաև Կիպրոսի բարձրաստիճան պաշտոնյաների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: