AM
3 Հունիս 2019 - 07:36 AMT

Վարչապետի արձակուրդը 1 օրով երկարաձգվել է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին կշարունակի գտնվել արձակուրդում: Այդ մասին որոշումը է հրապարակվել Е-gov.am կայքում:

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի հունիսի 3-ին: Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը»,- ասված է որոշման մեջ:

Վարչապետ Փաշինյանը մայիսի 31-ից գտնվում է արձակուրդում: