AM
4 Հունիս 2019 - 06:41 AMT

Կոմիտասի պողոտայում զավթված մայթ է վերականգնվում

Կոմիտասի պողոտայում զավթված մայթ է վերականգնվում, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Նա նշել է, որ Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում բազմահարկ շենքի կառուցապատողը զավթել է մայթի մեծ մասը։

«Բազմաթիվ զգուշացումներից ու ծանուցումների հետո հրաժարվել են դադարեցնել ապօրինությունը», – գրել է Կարապետյանը: